Գլխավոր Ավելին

Կրեդիտավորված գիտագործնական սեմինար․ բանախոսը՝ Սեչենովի համալսարանի պրոֆեսոր Ա․ Յարոշեցկին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում հունվարի 9-11-ը անցկացվել է «Ռեսպիրատոր թերապիա» թեմայով կրեդիտավորված գիտագործնական սեմինար, որը վարել է Մոսկվայի Սեչենովի համալսարանի պրոֆեսոր Ա․ Յարոշեցկին։

Ներկայացվող զեկույցների և գործնական դասերի նպատակն էր նպաստել բժիշկ-անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների գիտելիքի և հմտությունների բարելավմանը արհեստական շնչառության սարքի հետ աշխատանքի շրջանակում:

Մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ շնչառական անբավարարությամբ պացիենտների վարման մեթոդաբանական առանձնահատկություններին և վերջին տարիներին տեղ գտած նորագույն մոտեցումներին:

×
facebook sharing button facebook